Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Անցում համամասնական ընտրակարգին, քաղաքական բարեգործական ակցիաների բացառում. «Ժառանգությունն» ԸՕ-ի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել

«Ժառանգություն» կուսակցությունը ներկայացրել է առաջարկներ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Դրանք ներկայացնում ենք ստորև.

1.      Ընտրակաշառքի եւ ընտրական նպատակ հետապնդող բարեգործության անվան տակ կատարվող նվիրատվությունների ու ծառայությունների իսպառ վերացման համար ընտրակաշառքն ու ընտրակաշառքին հավասարեցված հանցագործությունները պետք է դասվեն ծանր հանցագործությունների շարքին՝ սահմանելով ազատազրկում 5-8 տարի ժամկետով: Վերոնշյալ դրույթը կյանքի կոչելու համար համապատասխան փոփոխությունները կատարել նաեւ ՀՀ քրեական եւ քրեադատավարական օրենսգրքերում:

2.      Օրենքով ընտրությունների օրվա նշանակումից հետո արգելել քաղաքական նպատակներով բարեգործական բոլոր ակցիաները, ընտրական գործընթացում ներգրավված ուժերի վերոնշյալ դրույթը հաշվի չառնելու դեպքում կասեցնել տվյալ քաղաքական ուժի մասնակցությունը ընտրություններին: (Նախկին օրենսգրքում բարեգործությունը արգելվում է միայն քարոզարշավի ընթացքում, պետք է այդ դրույթը խստացվի վերոնշյալ տեսքով):

3.      Ընտրական հանձնաժողովի անդամները, կուսակցության վստահված անձինք իրավունք պետք է ունենան ընտրությունների արդյունքների ամփոփման նիստից 6 ժամ անց բողոքարկել ընտրությունների արդյունքները վերադաս ընտրական հանձնաժողովում՝ առանց գրանցամատյանում նշումներ կատարելու պարտավորվածության:

4.      Տարածքային ընտրական հանձնաժողովներում, ինչպես նաեւ ԿԸՀ-ում, մինչեւ ընտրությունների պաշտոնական տվյալների հրապարակումը, պետք է սահմանվի շուրջօրյա հերթապահություն:

5.      Փոխել տարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման կարգը, արգելել համայնքային նշանակովի եւ քաղաքացիական ծառայողների՝ ՏԸՀ անդամ դառնալը: Եթե նախկինում ՏԸՀ անդամ դարձած քաղաքացին ստանձնում է վերոնշյալ պաշտոններից մեկը, պետք է վայր դնի ՏԸՀ անդամի մանդատը:

6.      Վարկանիշային ցուցակներից հրաժարում, անցում պարզ համամասնական ընտրակարգին, երբ քաղաքական կուսակցությունը պատասխանատվություն է ստանձնում քաղաքական թիմի դասավորվածության համար:

7.      Արգելել համայնքի ղեկավարների՝ 2 անգամից ավելի ընտրությունների միջոցով պաշտոնի ստանձնման հնարավորությունը:

8.      ԱԺ ընտրագրավի դրույքաչափի նվազեցում մինչեւ 5 մլն ՀՀ դրամ:

9.      ԱԺ-ում կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի հայտնվելու շեմը դարձնել համապատասխանաբար 3 եւ 5 տոկոս:

10.  Ապահովել ընտրողների մատնահետքերի գրանցման միասնական ցանցի կիրառումը: Կարճ ժամանակում դրա անհնարինության դեպքում կարելի է անցումային դրույթով՝ մինչեւ այդ ցանցի կարգաբերումը, կիրառել ընտրողների մատի թանաքոտման ինստիտուտը: Թանաքը պետք է առնվազն 12 ժամ պահպանվի ընտրություններին մասնակցած քաղաքացու մատին:

11.  ԿԸՀ ՀՀ ողջ տարածքի համար պետք է ապահովի միագույն գրիչների առկայությունը եւ օրենքով պետք է արգելվի քվեաթերթիկի վրա տարբեր գույնի գրիչներով նշում կատարելու հնարավորությունը:

12.  Բողոքարկելու իրավունք տրամադրել համամասնական ընտրապայքարին մասնակցող ուժերին՝ որոշակի թվով տեղամասերում առանց տվյալ տեղամասում վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի համաձայնության:

13.  Վերահաշվարկի դիմումների քննման կարգը պետք կատարվի ոչ թե ըստ դիմումների հերթականության, այլ վիճակահանությամբ:

Բացի սրանից, պետք է համապատասխան քայլեր իրականացվեն նաեւ Ընտրական օրենսգրքի այնպիսի փոփոխությունների ուղղությամբ, որի պարագայում ընտրատեղամասերում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կապահովվի մեկ քաղաքացի-մեկ քվեաթերթիկ-մեկ քվե շղթան: Ընտրատարածք մուտք գործելիս՝  ընտրողը անձնագրով կամ նույնականացման քարտով մոտենում է հանձնաժողովի այն անդամին, ով տեխնիկական սարքի միջոցով հավաստիանում է, որ անձը գրանցված է տվյալ ընտրատեղամասի ընտրողների ցուցակում: Դրանից հետո գրանցվում է քաղաքացու մատնահետքը: Հավաստիանալով, որ մատնահետքը չի կրկնվում, տեղի է ունենում քաղաքացու դեմքի նույնականացումը եւ վավերացումը: Այուհետեւ սարքի միջոցով տպվում է յուրահատուկ քվեաթերթիկ, առանց նույնականացնելու անձի ինքնությունը, որպեսզի պահպանվի քվեարկության գաղտնիության սկզբունքը: Անձը՝ քվեաթերթիկով մտնելով քվեախցիկ, կատարում է քվեարկությունը եւ, դուրս գալով այնտեղից, մոտենում է սկաներին, անցկացնում է քվեաթերթիկը սկաներով: Սկաները կարդում է քվեարկության արդյունքը եւ գրանցում բլոկչեյնի վրա: Սա հնարավորություն է ընձեռելու, որ քաղաքացու քվեն պահպանվի եւ հնարավոր չլինի փոփոխել: Սկանավորումից հետո անձը վերցնում է քվեաթերթիկը եւ ծալելով գցում տուփի արկղի մեջ: Քվեախցիկից մինչեւ քվեաթերթիկը տուփի մեջ գցելու գործընթացը խստիվ արգելվում է մոտենալ քաղաքացուն, բացի օրենքով նախատեսված դեպքերի:

Հիշեցնենք, որ այս պահին խորհրդարանում ընթանում Ընտրական օրենսգրքի փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը։ Խումբը կազմված է այն կուսակցություններից, որոնք ներգրավված են խորհրդարանում, կան նաև քաղհասարակության անդամներ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus