Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ոստիկանության 6-րդ վարչությունում բացահայտվում են չարաշահումներ, այսօր այդ մասին հայտարարություն կլինի․ Վալերիյ Օսիպյան (տեսանյութ)

Ոստիկանության 6-րդ վարչությունում բացահայտվում են չարաշահումներ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ոստիկանապետ Վարելիյ Օսիպյանը:

«Այդ չարաշահումների մասին ոստիկանության լրատվական վարչությունն այսօր հայտարարությամբ հանդես կգա»,- ասաց նա: Հարցին, թե արդյոք հնարավո՞ր են ձերբակալություններ, ոստիկանապետը պատասխանեց՝ ընթացքը ցույց կտա:

Դիտարկմանը, թե ոստիկանությունը, կարծես թե, չի համագործակցում ԱԱԾ-ի հետ, նա ասաց․ «Նման իրավիճակ չկա»:

Լրագրողների դիտարկմանը, թե քիչ է այլևս հաղորդակցվում իրենց հետ, Օսիպյանը պատասխանեց․ «Դա պայմանավորված է նրանով, որ որոշ օգտատերեր քննադատում են, թե ավելի շատ ասուլիսներ եմ տալիս, գործով չեմ զբաղվում»:

Ոստիկանապետը նաև ներկայացրեց, որ ոստիկանությունը, ինչպես և ԱԱԾ-ն, առաջնորդվում է իր օրենքներով, որոշումներով, Սահմանադրությամբ, օպերատիվ տեղեկություններով: «Վերջապես ոստիկանության գործառույթները շատ մեծ են»,- ասաց նա՝ նշելով, որ երեկվա լայնածավալ բացահայտումները պայմանավորված էին օպերատիվ տեղեկություններով:

Դիտարկմանը, թե գուցե քաղաքական իրողությունների փոփոխությամբ էին դրանք պայմանավորված, Վարելիյ Օսիպյանը շեշտեց․ «Օպերատիվ տեղեկություններով, որոնք ենթակա չեն բացահայտման»:

Խոսելով «քրեական հեղինակությունների» նկատմամբ կիրառվող հնարավոր գործողություններից՝ ոստիկանապետը նշեց․ «Նրանք էլ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իրենք էլ են մարդ, ունեն իրենց իրավունքներն ու պարտականությունները, անկախ ամեն ինչից՝ ցանկացած ոք ՀՀ-ում պետք է ենթարկվի օրենքին»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus