Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Խորհրդարանն ընդունեց կուտակային համակարգի մասին օրինագիծը

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը:


Նախագծին կողմ քվեարկեց 73 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 4։


Օրենքի համաձայն, կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը կձևավորվի 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը:


Նախկին կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում էր իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում էր անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը:


«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը, հիշեցնենք, կառավարությունն ընդունեց հունիսի 11-ին։ Հաջորդ օրը՝ հունիսի 12-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց՝ ընդգծելով, որ սկզբունքորեն դեմ է օրենքում պարտադիր բաղադրիչը պահպանելու Փաշինյանի կառավարության որոշմանը։


Այսօր վարչապետը հայտարարեց, որ չի ընդունում նախարարի հրաժարականը և շարունակելու են համատեղ աշխատանքը։


«Ես չեմ ընդունել հրաժարականը։ Վերջին օրերի քննարկումների արդյունքում տիկին Թանդիլյանի հետ համատեղ որոշել ենք, որ պետք է շարունակենք համատեղ աշխատանքը և պետք է աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քննարկումների տեղիք է տալիս ոչ միայն կառավարությունում, այլև հանրության շրջանում՝ խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է։ Ինչպես պայմանավորվել ենք նախկինում՝ նաև տնտեսական զարգացման նախարարի և արդարադատության նախարարի հետ պետք է աշխատենք համատեղ այդ համակարգը հետագայում առավել ընդունելի, առավել ընկալելի և առավել հուսալի դարձնելու համար», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Մենք պետք է հանրության և մեր մեջ եղած բոլոր կասկածները փարատենք, որպեսզի վստահ լինենք, որ ճիշտ ճանապարհով ենք գնում»։


Նշենք, որ Ազգային ժողովը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներն առաջին ընթերցմամբ ընդունեց երեկ, բոլոր խմբակցությունները կողմ քվեարկեցին, բացառությամբ ՀՅ Դաշնակցության։ 


«Մեր սկզբունքային դիրքորոշումը հայտնել ենք, նախագծին ձեռնպահ ենք քվեարկելու, որովհետև պարունակում է՝ նախկինի հետ համեմատած՝ բարելավում, բայց չի լուծում կարևորագույն հարցը՝ պարտադիր բաղադրիչի վերացման հարցը, որի դեմ պայքարել ենք տարիներ շարունակ», - հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus