Մամուկա Բախտաձեի կառավարությունը վստահության քվե ստացավ խորհրդարանում
Բախտաձեն ասել է, որ առաջիկա երեք շաբաթվա ընթացքում կառուցվածքային բարեփոխումներ են կատարվելու: Նա նշել է, որ ներկայիս 14 նախարարությունների փոխարեն նախատեսվում է ունենալ 11-ը՝ չհստակեցնելով, թե որ նախարարություններն են կրճատվելու:
Փոփոխություններից, նոր նշանակումներ կատարելուց հետո, կառավարությանը վստահություն հայտնելու հարցը կրկին մտնելու է խորհրդարան: