Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ուղիղ
11.30
Կառավարության նիստից հետո մեկնարկել են գործադիրի անդամների ճեպազրույցները։
11։00
Մեկնարկել է կառավարության նիստը: Այն վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Օրակարգում մի շարք հարցեր են, այդ թվում՝
1. «Արիդես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին,
2. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին գումար հատկացնելու մասին,
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին հարցերը։
Օրակարգն առավել մանրամասն՝ այստեղ։