Դիեգո Կոստան լեզվակռվի մեջ է մտել իրանցի լրագրողի հետ
Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան լեզվակռվի մեջ է մտել իրանցի լրագրողի հետ ԱԱ-2018-ի խմբային փուլի՝ այդ երկրի հավաքականի հետ անցկացրած խաղից հետո:
Կոստային հարց է ուղղվել այն մասին, թե ինչու էր վերջինս սադրում Իրանի հավաքականի ֆուտբոլիստներին, ինչը զայրացրել է ֆուտբոլիստին.
«Ի՞նչ խաղ ես նայել: Դա առաջին կեսում էր: Նրանք էին մեզ սադրում, նրանք պառկել էին խոտածածկին:
Ավելի ուշադիր հետևիր խաղին, դու չես կարող նման բան ասել միայն այն պատճառով, որ դա քո երկրի հավաքականն էր»,- ասել է Կոստան, ով այդ խաղում դարձել էր միակ ու հաղթական գոլի հեղինակը:
Հիշեցնենք՝ Իսպանիայի հավաքականը երկու տուրից հետո առաջին հորիզոնականը կիսում է Պորտուգալիայի հետ, իրանցիները մեկ միավորով են զիջում: