Բուժաշխատողները պետք է մեծ ուշադրության արժանանան պետության կողմից. նախարարը շնորհավորեց բուժաշխատողներին՝ տոնի առթիվ և պատվաստվեց (տեսանյութ)
Այսօր ՀՀ-ում նշվում է բուժաշխատողների օրը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով շնորհավորեց բոլոր բուժաշխատողներին իրենց տոնի կապակցությամբ:
Նախարարի խոսքով՝ բուժաշխատողների համայնքը հասարակության ամենակարևոր համայնքներից մեկն է, որոնք կյանքեր են փրկում: Ըստ նրա՝ բուժաշխատողները պետք է մեծ ուշադրության արժանան պետության և հասարակության կողմից:
«Բուժաշխատողների օրը սկսելու եմ իր պոլիկլինիկայից, որտեղ ինքս անձամբ փոքր տարիքից սպասարկվել եմ, որտեղ սպասարկվում են նաև իմ երեխաները: Ինչպես նաև կարևորելով հենց առաջնային օղակի դերը մեր առողջապահության մեջ՝ կոչ եմ անում բոլորիդ սպասարկվել իրենց պոլիկլինիկաներում»,- նշեց Արսեն Թորոսյանը:
Նախարարը նաև հայտնեց, որ այսօր իր հերթական պատվաստման օրն է և կոչ արեց բոլորին պատվաստվել:
«Այսօր իմ հերթական պատվաստումն՝ դիֆթերիայի փայտացման պատվաստում եմ անցնելու և 36 ամյակս է: Ուզում եմ ասել նաև, որ ես իմ պատվաստումը սովորական պոլիկլինիկայում եմ ստանում և կոչ կանեմ բոլորին պատվաստվել»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: