Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սուրեն Քրմոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պետիցիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Գեռո Շտոռյոհանին

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանւ հունիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պետիցիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Գեռո Շտոռյոհանին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Փոխնախարար Քրմոյանը, ողջունելով հյուրերին, հայտնել է, որ գերմանական կազմակերպությունների հետ համագործակցությամբ (GIZ, IRZ) Արդարադատության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ կատարելագործում է հայաստանյան օրենսդրական դաշտը և այդ համատեքստում գերմանական  կառավարությունը Արդարադատության նախարարության լավագույն գործընկերներից է:

Հանդիպման ընթացքում Սուրեն Քրմոյանը գերմանացի գործընկերջ հետ խոսել է Հայաստանում հանրագրերի ինստիտուտի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝ ընդգծելով առաջիկայում հանրագրերի էլեկտրոնային հարթակի ստեղծման հնարավորությունը և այդ ճանապարհին գերմանական փորձի ուսումնասիրման անհրաժեշտությունը:

Ի պատասխան՝ Գեռո Շտոռյոհանը նախարարության ներկայացուցիչներին հրավիրել է Գերմանիա՝ տեղում ծանոթանալու էլեկտրոնային հարթակի գործնական կիրառման առանձնահատկություններին, այնուհետև ներկայացրել Բունդեսթագի պետիցիայի հարցերով հանձնաժողովի  կառուցվածքն ու աշխատակարգը, այն է՝  հանձնաժողովի 28 անդամ, 90 հոգանոց անձնակազմ, տարեկան շուրջ 20 000 հանրագիր և դրանց դրական բավարարման մոտ 5 տոկոսանոց արդյունք:

Փոխնախարար Քրմոյանը գերմանացի գործընկերոջ ներկայացմամբ ծանոթացել է նաև հանրագրերի էլեկտրոնային և թղթային ստացման, դրանց քննարկման ժամանակահատվածների և ընդունման ու մերժման վիճակագրական տվյալների վերաբերյալ փորձին:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus