Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Թրամփն անօրինական ներգաղթյալների ընտանիքների բաժանումը դադարեցնող հրամանագիր է ստորագրել. այժմ երեխաները կձերբակալվեն ծնողների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել, որով հանձնարարել է ԱՄՆ սահմանին անօրինական ներգաղթյալներին ձերբակալելիս՝ հնարավորության դեպքում չբաժանել երեխաներին և ծնողներին, հաղորդում է The Guardian-ը՝ նկատելով, որ ԱՄՆ նախագահը զիջումների է գնացել հանրային կարծիքի ճնշման տակ:

«Ես դա շատ կարևոր հրամանագիր եմ համարում: Այն ընտանիքները միասին պահելու մասին է և միևնույն ժամանակ վստահ լինելու, որ մենք ունենք շատ ուժեղ սահման և սահմանի անվտանգությունը կլինի նույնչափ, եթե ոչ ավելի ուժեղ, քան նախկինում էր»,-ասել է նախագահը:

Նա հավելել է, որ «իրեն դուր չէր գալիս բաժանվող ընտանիքների տեսարանը»:

Հրամանագրով նախատեսվում է շարունակել անօրինական ձևով սահմանը հատող ներգաղթյալների նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունը և ծնողներին և երեխաներին միասին ձերբակալել նրանց բաժանվելու փոխարեն:

ԱՄՆ իշխանությունների որոշմամբ՝ վերջին շրջանում մոտ 2.000 երեխա է բաժանվել ծնողներից ու խնամակալներից, որոնց հետ ապօրինաբար հատել էին ԱՄՆ-ի սահմանը: Այժմ երեխաները գտնվում են ժամանակավոր ապաստարաններում և զրկված են ծնողներին տեսնելու իրավունքից:

Առաջին տիկին Մելանիա Թրամփի մամուլի խոսնակ Սթեֆանի Գրիշհեմը նրա անունից հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ տիկին Թրամփը չի կարողանում տեսնել՝ ինչպես են երեխաներին բաժանում իրենց ընտանիքներից, ու լիահույս է, որ երկու կողմն էլ ի վերջո կանեն համատեղ միգրացիոն բարեփոխում, որը հաջողված կլինի:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus