Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վաշինգտոնի ազգային պուրակում հայկական լավաշ կպատրաստեն. Ամերկայի Ձայն

Հունիսի 27-ին Վաշինգտոնի կենտրոնական պուրակում բացվելու է Հայաստանին և Կատալոնիային նվիրված խոշոր փառատոն, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:

Սմիթսոնիան մշակութային հաստատության կողմից կազմակերպվող փառատոնի նպատակն է ներկայացնել Հայաստանի պատմամշակութային բազմազանությունը, ինչպես նաև՝ հայերի բնավորությանը բնորոշ հատկանիշները, պատմում է փառատոնի պատասխանատու Հեյլի Բաթվինը.

«Մեր ծրագրի անվանումն է «Հայաստան՝ տուն», եւ մենք ցանկանում ենք, որ այցելուները զգան մշակույթի սերտ կապը հայկական տան, օջախի հետ, տեսնեն, որքան կարևոր է հայի համար հյուրեր ընդունել, զգան հայերի հյուրասիրություն ու մեծահոգությունը»:

Փառատոնի շրջանակներում Հայաստանից ժամանած խոհարարը սովորեցնելու է ցանկացողներին հայկական ուտեստներ պատրաստել: Երևանից և Գյումրիից ժամանած երաժիշտներ, խաչքարագործ, դարբին, քարագործ, գորգագործ՝ հայ արհեստավորները տեղում սովորեցնելու են բոլոր ցանկացողներին ավանդական արհեստներ, իսկ առանձին տաղավարում մարդիկ կարող են համտեսել եւ գնել հայկական գինիներ, ինչպես նաև ծանոթանալ Հայաստանում գինեգործության պատմությանը:

«Չեմ բացելու բոլոր գաղտնիքները, սակայն, բազմաթիվ հաճելի անակնկալներ են լինելու»:

Հայկական ուտեստների առանձնահատկությունը փոխանցելու համար որոշվել է նույնիսկ Վաշինգտոնի ազգային պուրակում իսկական հայկական թոնրի լավաշ թխել: Հատուկ դրա համար Հայաստանից թոնիր է բերվելու, իսկ Հայաստանից ժամանած մասնագետը տեղում սովորեցնելու է բոլոր ցանկացողներին իրենց սեփական տներում թոնիր կառուցել:

Յուրաքանչյուր տարի Սմիթսոնիան փառատոնի այցելուների թիվը կազմում է ավելի քան մեկ միլիոն մարդ: Նրանք բոլորը հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալ հայկական մշակույթին եւ հյուրասիրությանը, այլև կրկնօրինակել հայկական ավանդույթները: Իսկ երեկոյան Վաշինգտոնի կենտրոնում հնչելու է հայկական երաժշտություն:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus