«Միսս Իրաքն» ու «Միսս Իսրայելը» կրկին հանդիպել են սկանդալային սելֆիից հետո
«Միսս Իրաք» Սառա Իդանը և «Միսս Իսրայել» Ադար Գանդելսմանը հանդիպել են Երուսաղեմում և նոր լուսանկար հրապարակել «Միսս Տիեզերք» մրցույթից կես տարի անց:
Այս մասին հայտնում է BBC-ն՝ հիշեցնելով, որ այն ժամանակ մրցույթի մասնակիցները համատեղ սելֆի էին հրապարակել սոցցանցերում՝ «Խաղաղություն և սեր «Միսս Իրաքից» և «Միսս Իսրայելից»» կից գրությամբ: Լուսանկարը Սառայի հայրենիքում դիտարկել են որպես դավաճանություն պաղեստինյան արաբների կողմից: Նրան սկսել էին սպառնալ և ստիպել են, որ վերջինս ընտանիքով մեկնի ԱՄՆ:
Հունիսի 11-ին աղջիկները կրկին հանդիպել են Իսրայելում և նոր լուսանկար են հրապարակել, որը Սառան հրապարակել է «քույրերի հանդիպումը» գրությամբ:
«Ես չեմ կարծում, որ Իրաքն ու Իսրայելը թշնամիներ են: Գուցե մեր կառավարությունները թշնամական հարաբերությունների մեջ են, սակայն բազմաթիվ իրաքցիներ առանց խնդիրների շփվում են իսրայելցիների հետ», - նշել է Սառա Իդանը: