Անգլիայում բացվել է աշխարհի ամենափոքր գիշերային ակումբը
Մեծ Բրիտանիայի Քինգսբրիջ քաղաքում հայտնվել է աշխարհի ամենափոքր գիշերային ակումբը, որը բացվել է հին հեռախոսային կրպակում:
Ինչպես հաղորդում է BBC-ն, տեղի ինքնակառավարման խորհուրդը հեռախոսի կրպակը գնել է հեռուստահաղորդակցական ընկերությունից, և ներկայում «ակումբից» ստացված ողջ շահույթը բարեգործության է հատկացվում:
Այսպիսով, հեռուստահաղորդակցական ընկերությունը շահագործման է հանձնել արդեն 5000 հին հեռախոսային կրպակ, որոնք վաղուց արդեն ըստ նշանակության չէին օգտագործվում:
Մի քանի կրպակներ էլ մինի-գրադարանների կամ պատկերասրահների են վերածվել, ինչպես նաև բուժկենտրոնների կամ մթերային խանութների: