«Կարևորի մասին» հաղորդման շրջանակում ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանը հեղափոխական է համարել դատական իշխանության գործերին չմիջամտելու վերաբերյալ ՀՀ կառավարության ղեկավարի հայտարարությունը: «Պետք է արձանագրենք, որ այսուհետ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության համակարգի փոխարեն մենք ունենք արդարադատություն իրականացնող դատական իշխանություն: Մինչ այդ դատական իշխանություն չենք ունեցել այն պատճառաբանությամբ, որ դատարաններն ամբողջությամբ և անվերապահորեն չեն իրականացրել արդարադատություն: […]