ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացքում կայացավ Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ֆինանսավորմանը նվիրված բարձր մակարդակի միջոցառում, որի շրջանակներում որպես բանախոս ելույթ ունեցավ ՄԱԿ-ում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մհեր Մարգարյանը: Միջոցառմանը ներկայացվեցին ՄԱԿ-ի զարգացման գործողությունների համակարգման գրասենյակի և Դագ Համարշոլդի հիմնադրամի կողմից հրապարակված զեկույցի արդյունքները` քննարկումների կենտրոնում պահելով երեք երկրների՝ Հայաստանի, Ինդոնեզիայի և Քենիայի փորձը զարգացմանն […]