Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Դիմել ենք դատախազին՝ Արարատյան դաշտի ստորգետնյա պաշարներից սահմանվածից ավելի ջրօգտագործման թույլտվությունների առթիվ քրգործ հարուցելու պահանջով. Լ. Գալստյան

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարներից 2008-2013թթ. ընթացքում սահմանվածից ավելի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով:

Աշխարհագրագետ, ՀԲՃ անդամ Լևոն Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի գերշահագործման հարցով երկրորդ անգամ են դիմում դատախազություն: Առաջին դիմումից հետո՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ին որոշում է կայացվել Արարատի մարզային քննչական վարչությունում քրեական գործը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին: 2018թ․մայիսի 17-ին ՀԲՃ-ն կրկին դիմել դատախազություն՝ այս անգամ պահանջելով, որպեսզի գործը քննվի Գլխավոր դատախազությունում:

«Նորից ուղարկել են Արարատի մարզի դատախազություն: Հիմա մենք նորից որ դիմեցինք, ուղարկեցին 2016թ.-ի որոշումը, բայց այնտեղ ոչ մի խոսք չկա մեր փաստերի վերաբերյալ: Այսինքն՝ պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ, որոնք տվել են ջրօգտագործման թույլտվությունները: Դատախազությունից ասում են, որ քանի որ այդ քրեական գործն եք բողոքարկել, մենք նորից այնտեղ ենք ուղարկել, որ իրենք նորից նայեն, ուսումնասիրեն, նորից սկսեն քննել գործը: Եթե չանեն, դուք կարող եք դիմել դատարան»,- նշեց Լ. Գալստյանը:

Նրա տեղեկացմամբ՝ այժմ բնապահպանական ճակատի անդամները սպասում են դատախազության պատասխանին՝ սկսո՞ւմ են գործը նորից քննել, թե՞ մերժում են դիմումը. «Դրանից հետո շարունակվելու է մեր պայքարը մինչև վերջ, որովհետև էկոլոգիական հանցագործություն գործած մարդիկ պետք է պատասխան տան»:

Աշխարհագրագետի ներկայացրած տվյալներով, որը տեղ է գտած նաև Դատախազության 2016թ.-ի քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման մեջ, 2008-2013թ․ ջրօգտագործման թույլտվություններ են տրամադրվել 352 նոր հորատանցքի համար 900 522 մ3/տարի գումարային ծախսով։ Ջրօգտագործման թույլտվությունները տրամադրելուց հաշվի չեն առնվել 2006-ից 2007 թվականների գույքագրման արդյունքները, որի համաձայն՝ 2008թ-ի դրությամբ Արարատյան արտեզյան ավազանում ստորերկրյա ջրերի 36477,0լ/վրկ կամ 36,5մ3/վրկ կամ 1151,1 մլն․մ3/տարի ծավալով օգտագործումն արդեն իսկ գերազանցում է 1984թ.-ի Պաշարների պետական հանձնաժողովի կողմից հորատանցքերով սահմանված 34661,0լ/վրկ կամ 34,7մ3/վրկ կամ 1094,3մլն․մ3/տարի թույլատրելի միջին տարեկան ջրառը։

«Դատախազությունն ասում է, որ նշված թույլտվություններն ուղղակի վնաս են հասցնում ընդերքի պաշարներին (խորքային ջրերի ռեսուրսներին), բայց հետագայում ոչ մի խոսք չկա այն մասին, թե քննիչն ինչ քայլեր է ձեռնարկել այդ ջրօգտագործման թույլտվությունները տրամադրած պաշտոնատար անձանց իսկությունը պարզելու և նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- հայտնեց նա:

Նրա կարծիքով՝ թույլտվություններն իրականացվել են ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով, որի արդյունքում անդառնալի էկոլոգիական վնաս է հասցվել շրջակա միջավայրին, և վտանգվել է Հայաստանի բնության և բնակչության մի ստվար զանգվածի անվտանգությունը:

«Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի գերշահագործման համար մեղավոր պաշտոնյաները պետք է պատասխանատվություն կրեն՝ բոլոր այն պաշտոնյաները, որոնք տվել են ջրօգտագործման թույլտվություն 2008-2013 թթ.-ի ընթացքում»,-հայտնեց Լևոն Գալստյանը:

Հարցին՝ թույլտվություն տվողնե՞րը, թե՞ ավազանները որպես ձկնաբուծարան շահագործողները պետք է պատասխանատվության ենթարկվեն, ՀԲՃ անդամը պատասխանեց. «Շահագործողների մասով չեմ կարող ասել: Կոնկրետ այդ քրեական գործով իրենք գտել են, որ այդ մարդիկ՝ շահագործողները քրեական հանցագործություն չեն գործել: Քանի որ մենք փաստեր չունենք այդ առումով, չենք կարող գնալ և ստուգել իրենց ջրերի քանակը և այլն: Մենք կոնկրետ փաստեր ունենք, ապացուցված է, որ թույլտվությունները տվել են օրենքների թույլ տված քանակից ավելի: Իմանալով, որ այդ լիմիտը լրացված է, դրանից մոտ 2 անգամ ավելի ջրօգտագործման թույլտվություններ են տվել, որի հետևանքով խնդիրներ են առաջացել»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus