Հանգստացողների տեսակներ, որոնց կարելի է հանդիպել բոլոր լողափներում (նկարազարդումներ)
Ամռանը վերջապես կարելի է հանգստի մեկնել, արևային լոգանք ընդունել, լողալ, պառկել ավազի վրա ու մոռանալ հոգսերի մասին:
Հանգստի մեկնելիս պետք է հիշել, որ լողափներում ամենատարբեր բնավորություններ ու սովորություններ ունեցող մարդիկ կան, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները և տարօրինակությունները:
AdMe.ru-ն ներկայացրել է հանգստացողների մի քանի տեսակ, որոնց անպատճառ կհանդիպեք ղանկացած լողափում:
Արևայրուքից վախեցող
Նշանաբան. «Արևապաշտպան քսուքը չե՞ս մոռացել»:
Ատրիբուտներ. Արևապաշտպան քսուք, արևապաշտպան սփրեյ, հովանոց, գլխարկ, սրբիչ, այրվածքներից պաշտպանող քսուք:
Առանձնահատկություն. Նրան հաջողվում է այրվածք ստանալ նույնիսկ անձրևոտ եղանակին:
Լողափների սիրահար
Նշանաբան. «Մարմնի յուղը կփոխանցե՞ք»:
Ատրիբուտներ. Փոքր լողազգեստ, մարմնի յուղ, արևապաշտպան ակնոց:
Առանձնահատկություն. Նախապես սկսում է պատրաստվել արձակուրդին ու նախանձ առաջացնում մյուս հանգստացողների մոտ:
Արևայրուքի սիրահար
Նշանաբան. «Ես պետք է ավելի շատ պառկեմ արևի տակ»:
Ատրիբուտներ. Հարմար լողազգեստ, որն անհրաժեշտության դեպքում վերածվում է նրբագեղ ստրինգերի:
Առանձնահատկություն. Կարող է երկար պառկել արևի տակ:
Գանձ փնտրող
Նշանաբան. «Հնարավոր է՝ այստեղ հանդիպեմ իմ սիրեցյալին»:
Ատրիբուտներ. Սեքսուալ լողազգեստ, կրունկներով կոշիկ, մատանիներ, ապարանջաններ ու այլ աքսեսուարներ:
Առանձնահատկություն. Կարող է ցանկացած պահի լուսնակարվելու համար դիրք ընդունել:
Դելֆին
Նշանաբան. «Ջուրն իմ կիրքն է»:
Ատրիբուտներ. Ձեռքեր ու ոտքեր:
Առանձնահատկություն. Կարողանում է լողալ՝ միայն ամբողջությամբ ջրցանելով շրջապատող մարդկանց:
Instagram-ի սիրահար
Նշանաբան. #ոտքեր #արձակուրդ #շոգ #ծով #ամառ #սիրումեմամառը
Ատրիբուտներ. Սմարթֆոն:
Առանձնահատկություն. Կարող է ամբողջ օրը լուսանկարել ու խմբագրել լուսանկարները:
Մարզիկ
Նշանաբան. «Ներողություն, գնդակն էլի սխալ ուղղությամբ գնաց»:
Ատրիբուտներ. Վալեյբոլի գնդակ, ֆուտբոլի գնդակ, փչովի գնդակ:
Առանձնահատկություն. Անընդհատ աղմուկ է ստեղծում իր շուրջ՝ անհանգստություն պատճառելով բոլորին:
Մայր
Նշանաբան. «Որտե՞ղ է քո գլխարկը»:
Ատրիբուտներ. Փոքր երեխա և տհաճ բարձր ձայն:
Առանձնահատկություն. Կարող է շատ բարձր գոռալ: