Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԿԳ նախարարը պետք է պատասխանի նաև հարցին, թե որքանով է իր և Սամվել Հարությունյանի որդու ընկերությունն ազդել հորը նշանակելու որոշման վրա. Դ. Իոանիսյան

Tert.am–ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն անդրադառնում է իր ու ԿԳ նախարար  Արայիկ Հարությունյանի հրապարակային բանավեճին՝ ԿԳ նախարարության Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի վերանշանակման կապակցությամբ:

-Պարո՛ն Իոաննիսյան, Արայիկ Հարությունյանը բավականին կոշտ տոնայնությամբ հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր Գիտպետկոմի նախկին և ներկայիս նախարար Սամվել Հարությունյանին մեղադրում են կոռուպցիայի մեջ, թող փաստեր ներկայացնեն, իսկ եթե չներկայացնեն, ինքը համապատասխան դիրքորոշում կհայտնի:

-Նախ, ուզում եմ՝ հստակ հասկանանք, որ Արայիկ Հարությունյանը Հատուկ քննչական ծառայության պետը չէ, մենք էլ իր ենթակա քննիչները չենք: Եվ, ճիշտն ասած, ես դեռ նախորդ իշխանությունների օրոք եմ հոգնել ապացուցել կոռուպցիան, և դրա համար ուրիշ մարմիններ կան: Եվ այդ ֆունկցիան ո՛չ իմ վրա պետք է լինի, ո՛չ էլ ԿԳ նախարարի:  Բայց ինքնին ինչ վերաբերում է ապացույցներին և այլն, այո, ինչ-որ կոնկրետ օրինակներ, ինչպես Հարությունյան Արայիկն է նշում, կան: Այդ կոնկրետ օրինակների մասին ես Հարությունյան Արայիկին պատմել եմ: 

Կան մարդիկ, ովքեր պատրաստ են դրա մասին հստակ ասել, բայց չգիտեմ… այդ մարդկանց ու Արայիկի հանդիպումն այդպես էլ չեղավ: Արայիկի ասելով՝ զուտ տեխնիկական պատճառներով: Բայց այստեղ հետևյալ  հարցն է. արդյոք Սամվել Հարությունյանին չնշանակելու միակ հիմքը կարող է լինել, եթե ապացուցվի, որ ինքը կոռուպցիոներ է: Հազար ներողություն, իսկ մենք քրեադատավարական իմաստով ապացույց ունենք, որ Ս. Սարգսյանը, Կարեն Կարապետյանը կոռուպցիոներներ են: Էդ դեպքում նրանց ինչո՞ւ մերժեցինք: Այստեղ տրամաբանական խնդիր կա: Եթե բոլորը գիտեն, որ էս մարդը կոռուպցիոներ է, եթե բոլոր գիտնականները գիտեն, գիտեն, որ էս մարդը «ատկատներ» է ուզում՝ սկսած Travel grant-ներից, վերջացրած MMDS grants-ի համար, որոնք Հայաստանի բյուջեից չեն, արտերկրից եկող գրանտներ են: Ինքը «ատկատներ» է ուզում, ու այն չստանալու դեպքում չէր ստորագրում, ու այդ դրամաշնորհը չէր գալիս Հայաստան: Եվ սրա մասին բոլորը գիտեն:

-Նիկոլ Փաշինյանի բառապաշարով՝ օդում կախված լուրեր:

-Մոտավորապես: Բայց ուզում եմ ասել հետևյալը, որ խիստ մտահոգված եմ այն առումով, որ Սամվել Հարությունյանն ինքը նախագահ Արմեն Սարգսյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի, և ինչն էլ ավելի վտանգավոր է՝ Սամվել Հարությունյանի որդին Արայիկ Հարությունյանի ընկերն է: Գոնե ընկերներ էին իրենք ժամանակին: Եվ ես կարծում եմ, որ Կրթության նախարարը պետք է պատասխանի նաև այդ հարցին, թե որքանով է իր և Սամվել Հարությունյանի որդու ընկերությունն ազդել այս որոշման վրա:

-Կարելի՞ է ասել, որ սա Ձեր առաջին հիասթափությունն է թիմից:

-Ճիշտն ասած՝ չէի ուզի նման գնահատական տալ, որովհետև սխալներից երաշխավորված չէ և ոչ մի կառավարություն, չկա աշխարհում նման կառավարություն: Բայց անցանկալի ստացվեց, որ նման առաջին կոպիտ սխալը եղավ հենց Գիտության ոլորտում: Ես, որպես նախկին գիտնական, որպես մարդ, ով գիտությունը թողեց այդ թվում՝ Սամվել Հարությունյանի պատճառով, անգամ անձնապես եմ վիրավորված զգում, որ այդ մարդը վերանշանակվել է:

-Ի դեպ, Արայիկ Հարությունյանն ասում էր՝ մի՛ առաջնորդվեք Ձեր համակրանքներով ու հակակրանքներով:

-Դե եկեք, մյուսների նկատմամբ էլ հակակրանքներով չառաջնորդվենք, շատերի, այդ թվում նախկին առաջին դեմքի կոռումպացվածության մասին որևէ փաստ չկար: Տրամաբանական խնդիր կա Հարությունյան Արայիկի ասածի մեջ:

-Իսկ թիմից որևէ մտահագություն հնչե՞լ է, կիսո՞ւմ  են, մտագոհություններ հայտնո՞ւմ են:

-Իրականում ոչ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ եմ, ոչ…

-Պայմանական ասած՝ թիմի... 

-Ես իրենց հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, շատ լավ հարաբերություններ ունեի Արայիկի հետ, իր հետ 10 տարուց ավելի ծանոթ ենք: Ես շատ զարմացա, երբ այս որոշումը եղավ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus