Նադալը չի մասնակցի Լոնդոնի մրցաշարին
Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը որոշում է կայացրել չմասնակցել Լոնդոնի մրցաշարին:
«Լոնդոնում կայանալու է հիանալի մրցաշար: Հոյակապ հիշողություններ ունեմ, քանի որ 2008 թվականին հաղթել եմ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Շատ էի ցանկանում մասնակցել այդ մրցաշարին, սակայն նախորդ մրցումները բարդ են ստացվել:
Ցանկանում եմ ներողություն խնդրել, սակայն օրգանիզմս հանգստի կարիք ունի»,- Նադալի խոսքը մեջբերում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Նադալը 11-րդ անգամ դարձել էր «Ռոլան Գարոսի» հաղթող: