Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան Մարի Լը Պենը հոսպիտալացվել է
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լը Պենը, ով կուսակցության ներկայիս ղեկավար Մարին Լը Պենի հայրն է, երեքշաբթի օրվանից գտնվում է Փարիզի հիվանդանոցներից մեկում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, 89-ամյա գործչի հոսպիտալացման պատճառը գերհոգնածությունն է:
«Ժան-Մարի Լը Պենը երեքշաբթի օրվա երկրորդ կեսին տեղափոխվել է Փարիզի մոտակայքում գտնվող բուժհաստատություն՝ ընդհանուր հոգնածության պատճառով»,- ասվում է Լը Պենի ներկայացուցչի հայտարարության մեջ:
Լը Պենը հիվանդանոցում է հայտնվել իր 90-ամյա հոբելյանի նախաշեմին, որը տոնելու է հունիսի 20-ին: