Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Եթե նկարներիս մեջ ինչ-որ բան էքսցենտրիկ է, ուրեմն դա իրոնիա է` այդ ժամանակահատվածում ինչ-որ երևույթի նկատմամբ. ԲՈՀ-ի նորանշանակ նախագահ (լուսանկարներ)

Tert.am -ի հետ զրույցում ԲՈՀ նորաշանակ նախագահ Սմբատ Գոգյանն անդրադառնում է համացանցում իր մի փոքր էքսցենտրիկ լուսանկարներն, տարվելիք կադրային քաղաքականությանը և այլ հարցերի:

-Պարո՛ն Գոգյան, այսօր առաջին անգա՞մ գնացիք աշխատանքի, ընդունեցի՞ք պաշտոնը:

-Այո՛, այսօր նոր ժամանեցի: Եկա, ընդունեցի, տնօրենն էր, նախագահը չկար (նախկին նախագահը – խմբ.):

-Այսինքն՝ Լիլիթ Արզումանյանը ներկա չէ՞ր:

-Ո՛չ, ինքը առավոտյան իրերը հավաքել, գնացել էր:

- ԲՈՀ-ն առողջացնելու Ձեր տեսլականը ո՞րն է:

-Եկեք, 1 շաբաթից խոսենք, թե իմ առաջին քայլը որն է եղել կամ լինելու:

-Որպես ռազմավարություն՝ աչքի առաջ ունե՞ք հեռանկար, որ, օրինակ՝ նախկին պաշտոնյաների ատենախոսությունները այլևս հաստատված չհամարվեն: Ի վերջո, մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին,  թե ինչպես են Հայաստանում պաշտոնյաները պաշտպանել թեկնածուական թեզեր:

-Ո՞նց են պաշտպանել որ:

-Դե, այսպես ասած՝  գրել էին տալիս լավագույն դեպքում:

-Դա մենք բոլորս գիտենք, բայց քանի դեռ հստակ չգիտենք՝ ինչ է եղել, չեմ կարող ոչինչ ասել:

-Այսինքն՝ բարձրացնելո՞ւ եք այդ ատենախոսությունները դարակներից:

-Փորձելու եմ հասկանալ՝ ինչն է օրինական կատարվել, ինչը՝ ոչ: Ու եթե անօրինական կատարված բաներ կան, փորձելու ենք ուղղել:

Լինելով Պետհամալսարանում մասնագիտական խորհրդի անդամ՝ անօրինակություն չեմ տեսել խորհրդի աշխատանքում: Դրա համար հասկանալու, թե կեղծիքներ եղել են, թե ոչ, ժամանակ է պետք:

-Խոսքը հիմնականում ԲՈՀ-ի կողմից չհաստատված պլագիատների մասին է:

- Նախ նշեմ, որ գոյություն ունի համակարգ, որը գտնում է (աշխատանքները գրագողություն են այլ հեղինակից, թե ոչ-խմբ.), հիմա հարց է՝ չեն ուզում այդ համակարգը գտնի, թե գտնում է, չեն արձագանքում:

-Չէ, հարցս այն մասին է, որ որոշ ատենախոսություններ, կոպիտ ասած, անվավավեր համարվեն:

-Ես չգիտեմ՝ իրավական դաշտում էլ է պետք ամեն ինչը հասկանալ:

-Աշխատանքից ազատելո՞ւ եք նախկիններին:

-Միանշանակ, ոչ:

-Բացի այն, որ բավականին երիտասարդ տարիքում պաշտպանել եք ատենախոսություն, հայտնի եք համացանցում Ձեր մի փոքր էքսցենտրիկ լուսանկարներով. մի տեղ խորհրդանշում եք Մահը, մեկ այլ տեղ Նացիստական նշաններով եք:

-Նացիստական նշանով նկարը ֆոտոշոփով արված է, իրականությանը չի համապատասխանում: Ես նացիստական շորեր երբեք չեմ հագել: Իսկ որ ասոմ եք՝ էքսցենտրիկ նկարների պակաս չունեք, իրականում ունեմ. ողջ կյանքում մի քանի հատ ունեմ  (խմբ- նման նկար): Բայց ո՞րը նկատի ունեք՝ 2 հատ հեծանիվ քշե՞լը: Եթե այո, պատմեմ: Հիշում եք՝ մի քանի տարի առաջ Ժան Կլոդ Վանդամը 2 բեռնատարի  վրա միաժամանակ նկարվել էր: Հիշո՞ւմ եք:

-Մոտավոր, աղոտ մի բան հիշում եմ:

-Այ, եթե որոնեք, նայեք, կհասկանաք՝ ինչու եմ այդ նկարը արել: Եթե թվում է՝ ես «Համմեր» եմ սիրում, դրա համար 2 հատ հեծանիվով «Համմեր» եմ նկարում, դա  այդպես չէ: Փորձեք գտնել  մի հատ շքեղ մեքենայի մոտ իմ նկար, կամ ինչ-որ շքեզ հարսանիքի նկար, կամ ինչ-որ շքեղ  հագնված նկար: Սովորական կյանքով ապրում եմ, համեստ կյանքով ապրող մարդ եմ:

-Այսինքն՝ ուզում եք ասե՞լ, որ կարևորը քաղքենի չեք, իսկ եթե էքսցենտրիկ են …

-Եթե իմ նկարների մեջ  ինչ-որ բան էքսցենտրիկ է, ուրեմն ինքը իրոնիա է՝ այդ նկարը նկարահանելու ժամանակահատվածում ինչ-որ մի երևույթի նկատմամբ:

-Իսկ այդ Մահի նկարն ի՞նչ է խորհրդանշում:

-Ի՞նչ մահ:

-Մի նկար ունեք, կարծես,  մահը մարմնավորեք:

-Գերանդիով նկարը: Լաստիվեր էինք գնացել, անձրև էր գալիս, գլխարկներ էինք վերցրել, այնտեղ գերանդի կար, վերցրեցի՝ տեղը դնեմ, կողքիս աղջիկներ կային, ասաց՝«ոնց որ Մահը լինես, արի նկարվենք», նկարվեցի:

-Հիմա, երբ այլևս պաշտոնյա եք, ԲՈՀ-ի նախախագահ, մտադիր չե՞ք հանել այդ նկարները համացանցից:

-Դա իմ անձնական կյանքն է, ես դրանից երբեք չեմ նեղվում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus