Բրյուսելի օդանավակայանում մաքսայինները գործադուլ են անում՝ դանդաղ աշխատելով
Բրյուսելի միջազգային օդանավակայանում մաքսայինները, այսպես կոչված, «կողմնապահության գործադուլ» են անցկացնում՝ սովորականից ավելի դանդաղ իրականացնելով ուղևորների ուղեբեռի ստուգումները: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մաքսային ծառայության աշխատակիցներն իրենց բողոքի ակցիայի միջոցով ցանկանում են իշխանությունների ուշադրությունը գրավել կադրերի պակասի խնդրի ուղղությամբ, ինչի պատճառով անձնակազմը հաճախ ստիպված է լինում դուրս գալ լրացուցիչ հերթապահությունների:
Մաքսայինները նաև պահանջում են իրենց տրամադրել ավելի ժամանակակից սարքավորումներ և ուժեղացնել անվտանգությունը:
Գործադուլի առնչությամբ ուղևորներին խորհուրդ է տրվել օդանավակայան ժամանել թռիչքից առնվազն երկու-երեք ժամ առաջ: