Պաշտոնական. Լոպետեգին հեռացվեց Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Խուլեն Լոպետեգին չի ղեկավարի Իսպանիայի հավաքականը ԱԱ-2018-ի ընթացքում:
Կրասնոդարում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, Լոպետեգին և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը հայտարարել են հեռացման մասին:
«Մենք ստիպված ենք հրաժարվել գլխավոր մարզչի ծառայություններից: Ցանկանում ենք նրան ամենայն բարիք և հաջողություն»,- նշել է Ռուբիալեսը: Տեղեկություններ կային, որ Իսպանիայի հավաքականի ավագ Սերխիո Ռամոսի պնդմամբ, որոշվել է պահել Լոպետեգիին գլխավոր մարզչի պաշտոնում: Սակայն իրավիճակը կտրուկ փոխվել է:
Հիշեցնենք, որ երեկ պաշտոնապես հայտարարվեց այն մասին, որ Լոպետեգին գլխավորելու է Մադրիդի «Ռեալը»: