Կանանց սիրելի կոշիկը կմնա անցյալում. հետազոտություն
Նախորդ տարվա ընթացքում կանայք նախընտրել են հարմար կոշիկ հագնել, այլ ոչ թե բարձրակրունկ կոշիկ: Համապատասխան հետևությունն արել են ամերիկացի հետազոտողները, հաղորդում է CNBС-ն:
NPD Group's Retail Tracking Service մարքեթինգային ընկերության անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ 2017 թվականին բարձրակրունկ կոշիկի վաճառքը նվազել է 11 տոկոսով, այնինչ սպորտային կոշիկի վաճառքն աճել է 37 տոկոսով:
«Հարմարավետության կարիքն առաջնային է դառնում սպառողի համար, քանի որ բոլորը շատ զբաղված են և անընդհատ շարժման մեջ են գտնվում: Այսօր հարմար կոշիկի արտադրությունում մասնագիտացած բրենդերն ավելի հաջողակ են, քանի որ հարմարավետությունն այն է, ինչ ուզում են բոլոր տարիքի կանայք», - նշել է NPD-ի գործադիր տնօրեմ Բեթ Գոլդշտեյնը: