Վարչապետը, փոխվարչապետները և նախարարները երդվեցին (տեսանյութ)
18։17
Առաջինը երդվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման երդվում եմ, բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պաշտպանմանը հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»,- երդման տեքստը կարդաց վարչապետը:
Նրանից հետո երդվեցին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետներ Տիգրան Ավինյանը և Մհեր Գրիգորյանը։ Այնուհետև երդվեցին նախարարները:
18։09
Նախագահական նստավայրում այս պահին տեղի է ունենում նորանշանակ նախարարների երդմնակալության արարողությունը։
17:45
Ժամանեց նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը թեև երդման տեսքստին ծանոթ չէ, միևնույն է, գտնում է, որ իրենք արդեն իսկ երդվել են ժողովրդի առաջ:
«Համաձայնելով ստանձնել այս պատասխանատվությունն՝ արդեն իսկ տվել են ամենակարևոր երդումը, սա զուտ արարողակարգային է»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը:
Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյան էլ նշեց, թե իրեն երդման տեքսի պարտավորեցնող դրույթներն իրեն չեն վախեցնում՝ նա ոչնչից չի վախենում:
17:32
Նախագահական նստավայր ժամանած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը չդժգոհեց երդման արարողութունից: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք երդման տեքստում պարտավորեցնող կետեր կան, Թանդիլյան ասաց՝ որքան պարտավորեցնող այնքան լավ:
Իսկ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը երդման ծանոթ չէ, բայց դեմ չէ ծառայել Սահմանադրությանը.«Եթե ստանձնել եմ պաշտոնը, ուրեմն՝ ընդունում եմ խաղի կանոնները»,- ասաց նա:
Իսկ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հիշեց, սա իր առաջին երդում չէ, քանի որ երդվել է նաև բանակում: Նախարարը երդման ստանձնած պարտավորություններից չի սրտղեղում, պատրաստ է աշխատել: Ինչ վերաբերում է իր նշանակման հետ կապված քննադատություններին, Գրիգորյան ասաց, որ աշխատանքով հակառակը կապացուցի:
ԱԻՆ նախարար Հրաչյա Ռոստոմյանն էլ գտնում է, որ երդումից զատ պետք է ունենալ անձնական պատասխանատվություն: «Եթե դու չունեցար հավատը, վստահությունը, պատասխանատվության զգացումը, ապա ամեն ինչ երկրորդական է»,- շեշտեց Ռոստոմյանը:
17:24
Այսօր նախագահական նստավայրում կկայանա Կառավարության նոր անդամների երդմնակալության արարողությանը:
Նշենք, որ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը ձևավորեց իր կառավարությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի համաձայն՝ կառավարության անդամները պետք է երդվեն: