Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետները և նախարարները երդվեցին. ուղիղ

18։17

Առաջինը երդվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման երդվում եմ, բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պաշտպանմանը հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»,- երդման տեքստը կարդաց վարչապետը:

Նրանից հետո երդվեցին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետներ Տիգրան Ավինյանը և Մհեր Գրիգորյանը։ Այնուհետև երդվեցին նախարարները: 

18։09

Նախագահական նստավայրում այս պահին տեղի է ունենում նորանշանակ նախարարների երդմնակալության արարողությունը։ 


17:45

Ժամանեց նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը թեև երդման տեսքստին ծանոթ չէ, միևնույն է, գտնում է, որ իրենք արդեն իսկ երդվել են ժողովրդի առաջ:

«Համաձայնելով ստանձնել այս պատասխանատվությունն՝ արդեն իսկ տվել են ամենակարևոր երդումը, սա զուտ արարողակարգային է»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը:

Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյան էլ նշեց, թե իրեն երդման տեքսի պարտավորեցնող դրույթներն իրեն չեն վախեցնում՝ նա ոչնչից չի վախենում:



 


17:32

Նախագահական նստավայր ժամանած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը չդժգոհեց երդման արարողութունից: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք երդման տեքստում պարտավորեցնող կետեր կան, Թանդիլյան ասաց՝ որքան պարտավորեցնող այնքան լավ:

Իսկ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը երդման ծանոթ չէ, բայց դեմ չէ ծառայել Սահմանադրությանը.«Եթե ստանձնել եմ պաշտոնը, ուրեմն՝ ընդունում եմ խաղի կանոնները»,- ասաց նա:

Իսկ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հիշեց, սա իր առաջին երդում չէ, քանի որ երդվել է նաև բանակում: Նախարարը երդման ստանձնած պարտավորություններից չի սրտղեղում, պատրաստ է աշխատել: Ինչ վերաբերում է իր նշանակման հետ կապված քննադատություններին,  Գրիգորյան ասաց, որ աշխատանքով հակառակը կապացուցի:

ԱԻՆ նախարար Հրաչյա Ռոստոմյանն էլ գտնում է, որ երդումից զատ պետք է ունենալ անձնական պատասխանատվություն: «Եթե դու չունեցար հավատը, վստահությունը, պատասխանատվության զգացումը, ապա ամեն ինչ երկրորդական է»,- շեշտեց Ռոստոմյանը:


17:24

Այսօր նախագահական նստավայրում կկայանա Կառավարության նոր անդամների երդմնակալության արարողությանը:

Նշենք, որ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը ձևավորեց իր կառավարությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ  դրված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի համաձայն՝ կառավարության անդամները պետք է երդվեն: 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus