Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մեր դիրքորոշումը չի փոխվել, ամեն ինչ պետք է անել, որ լինի կամավոր. Գևորգ Գորգիսյանը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

Կարծում եմ, որ հուլիսի 1-ից կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը կկասեցվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, միաժամանակ նշելով, որ այս հարցի շուրջ քննարկումներ դեռևս չեն անցկացրել:

Պատգամավորի խոսքով՝ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի կողմից հնչեցված հայտարարությունները, թե պարտադիր կուտակայինը չի կասեցվի, իրարամերժ չեն, համեմատած այն պայքարի հետ, որը ժամանակին տանում էին իրենք:

«Մեր դիրքորոշումը չի փոխվել, ամեն ինչ պետք է անել, որ լինի կամավոր։ Բայց նաև այնպես պետք է անենք, որ երկիրը դրանից չտուժի, որովհետև արդեն կան ֆոնդերի հետ ձեռքբերված պայմանավորվածություններ։ Մի իրավիճակ է փոխվել, որ հիմա ՀՀ քաղաքացիները վստահում են կառավարությանը և ամեն ինչ կարվի, որ նրանց փողերը չկորեն», - նշեց Գևորգ Գորգիսյանը։

Պատգամավորը հավելեց, որ ժամանակին իրենց քննադատություններն ուղղված էին նախկին օրենքին, մինչդեռ իրենց առաջարկությունների 90 տոկոսը տեղ է գտել օրենքում։

«Երբ կուտակայինի դեմ շարժումը սկսել էինք, ասում էինք, որ կուտակային կենսաթոշակային մոդելը շատ լավն է, լավ կիրառություն ունի աշխարհում, իսկ այն տարբերակը, որ բերվել է Հայաստան, աբսուրդ է: Մենք դրա դեմ պայքարում էինք»,- նշեց նա:

Ճշտող հարցին` կուտակայինը կկասեցվի՞ հուլիսի 1-ից, թե ոչ, նա պատասխանեց. «Տիկին Թանդիլյանն այդ մասին հայտարարություն արել է: Նրա արած ոչ մի հայտարարություն մինչ այդ արված հայտարարություններին և գործունեությանը չի հակասում»:

Հարցին` ամեն ինչ արվելո՞ւ է, որ պարտադիր բաղադրիչը չլինի, նա պատասխանեց. «Այո, բայց պետք է այնպես անենք, որ երկիրը դրանից չտուժի, որովհետև կան ֆոնդերի հետ ձեռքբերված պայմանավորվածություններ: Հիմա, ինչպես ասացի, իրավիճակ է փոխվել. ՀՀ քաղաքացիները վստահում են կառավարությանը, նաև վստահում են, որ կառավարությունը կվերահսկի, որ գումարները չկորեն»,- ասաց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus