Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

2017թ. Արցախի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունների քննարկումը հանձնաժողովներում շարունակվում է

Մայիսի 21-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արմեն Սարգսյանը և Ռուսլան Իսրայելյանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Ներկայացնելով կրթության, գիտության և սպորտի բնագավառի 2017թ. տարեկան կատարողականը՝ նախարար Նարինե Աղաբալյանը նշել է, որ հաշվետու տարում ոլորտին հատկացվել է 14 մլրդ 381,1 մլն դրամ, կատարողականը կազմել է 13 մլդ 974,3 մլն դրամ  կամ 97%-ը:

Նախարարի խոսքով՝ բյուջեից հատկացված գումարի զգալի մասն ուղղվել է հանրակրթության ոլորտին:

Մշակույթի, երիտասարդության հարցերի նախարարության 2017թ. բյուջեի տարեկան կատարողականի մասին հաշվետվությամբ հանդես է եկել  նախարար Սերգեյ Շահվերդյանը: Նախարարի փոխանցմամբ ոլորտին է հատկացվել շուրջ 1մլրդ 500 հազ դրամ, կատարողականը՝ 96%:

Պատգամավորները ոլորտի պատասխանատուներին են առաջադրել Հայաստանի և արտասահմանյան երկրների բուհերում սովորող Արցախի ուսանողներին աշխատանքով ապահովելու, կենտրոնացված միասնական քննությունների, Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի՝ շրջաններում հյուրախաղերի կազմակերպման, տոնական օրերին մշակույթի ոլորտում արվող ծախսերի և այլ թեմաների վերաբերյալ հարցեր:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus