Ալեքսեյ Կուդրինը առաջադրվել է Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահի պաշտոնում
Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարները Կուդրինի հնարավոր առաջադրման մասին խոսել էին անցած շաբաթասկզբին: Ռուսաստանի Հաշվիչ պալատը լայն լիազորություններով օժտված մարմին է, որի հիմնական գործառույթը բյուջետային միջոցների ծախսման արդյունավետությունը ստուգելն է:
Նշանակման դեպքում Ալեքսեյ Կուդրինը պետական համակարգ կվերադառնա գրեթե 7 տարի տևած դադարից հետո: Նա Ռուսաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը լքեց 2011 թվականի աշնանը` այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Դմիտրի Մեդվեդևի հետ կոնֆլիկտից հետո: Վերջին տարիներին Կուդրինը զբաղեցնում էր Մոսկվայում գործող «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» ղեկավարի պաշտոնը: