Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կդիմենք Ռիտա Սարգսյանին, որ մնա հոգաբարձուների խորհրդում. «Նվիրիր կյանք» հիմնադրամի տնօրեն

Ռիտա Սարգսյանը չի դադարում լինել «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհդի նախագահը: Այս մասին լրագրողներին ասաց հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը:

Հարցին, թե արդյո՞ք Ռիտա Սարգսյանը ցանկանում է մնալ հոգաբարձուների խորհրդում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո, Վերժինե Ոսկանյանը պատասխանեց՝ դեռ նրան չեն դիմել, չգիտեն: «Կդիմենք նրան ու կառաջարկենք, որ նա մնա հոգաբարձուների խորհրդում»,-ասաց նա:

Լրագրողների դիտարկման, թե արդյոք ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը չի դառնալու «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Վան» ռադիոկայանի տնօրեն, «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Շուշանիկ Արևշատյանը պատասխանեց. «Մի քանի օր առաջ տիկին Աննա Հակոբյանը ընդունելություն կազմակերպեց այս ոլորտում գործող հիմնադրամների հետ: Մենք, չգիտեմ ինչ պատճառներով, հրավիրված չէինք այդ հանդիպմանը: Գուցե պատճառն այն էր, որ տիկին Հակոբյանը մտածել է, որ մենք այլևս չենք գործում: Ինձ թվում է, որ «Նվիրիր կյանքը» ամենախոշոր հիմնադրամն է Հայաստանում, և այդպիսին կմնանք: Մենք ինքներս այնքան ենք կայացել հիմա, որ որոշել ենք, որ մենք ներդրումներ կանենք, որպեսզի այս հիմնադրամը կաշխատի»։

Նա նշեց, որ դեռ չի կարող ասել՝ Աննա Հակոբյանը կլինի՞ «Նվիրիր կյանքի» հոգաբարձուների խորհրդի նախագահը. «Մենք ինքներս էլ մեզ հիմա բավարար ենք: Եթե պետական աջակցության կարիք զգանք, կդիմենք»:

Շուշանիկ Արևշատյանն ընդգծեց, որ Աննա Հակոբյանին հիմնադրամի խորհրդի նախագահ նշանակելու ծրագրեր չունեն, և վերջինս էլ նշել է, որ ինքը չի ցանկանում որևէ կազմակերպությունում հոգաբարձուների խորհրդի նախագահ լինել:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus