Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Խորհուրդներ, որոնք կօգնեն երեխաներին ինքնավստահ մեծանալ և ինքնուրույն լուծել խնդիրները (լուսանկարներ)

Որքան էլ ցանկանանք պաշտպանել մեր երեխաներին խնդիրներից, կան իրավիճակներ, որոնցում երեխան պետք է սովորի ինքնուրույն իրեն դրսևորել և խնդիրները միայնակ լուծել։ Լավագույն օգնությունը ծնողի կողմից կլինի երեխային սովորեցնելը՝ ինչպես է ճիշտ վարվել նման դժվար իրավիճակներում։


AdMe.ru-ն ներկայացնում է խորհուրդներ, որոնք կօգնեն երեխաներին երջանիկ ու ինքնավստահ մեծանալ։

 

Սովորել «Ոչ» ասել

Ինչ անել, երբ համադասարանցին խնդրում է տալ արտագրել ձեր կատարած աշխատանքը։ Հիմնականում երեխաները համաձայնում են, և արդյունքում ուսուցչի սեղանին հայտնվում է երկու միանման աշխատանք, իսկ գնահատականն էլ իջեցվում է։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում ծնողներին բացատրել երեխաներին, որ դա իրենց կատարած աշխատանքն է, ինչի համար նրանք պատրաստվել են, պարապել, ջանքեր գործադրել, այնինչ երբ դիմացինը ոչինչ չի արել։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում պատասխանել «Ես դեռ չեմ վերջացրել։ Երբ վերջացնեմ՝ քեզ կօգնեմ»։  

 

Սովորիր պատասխան տալ՝ առանց բռունցքների

 

Եթե համադասարանցիները ծաղրում են ձեր երեխային, վատ խոսքեր ասում, և երեխան չի ցանկանում դպրոց գնալ, որովհետև դա իր համար իսկական մղձավանջ է, ապա ծնողները նման դեպքերում չպետք է անմիջականորեն միջամտեն կոնֆլիկտին։ Ծնողներին խորհուրդ է տրվում նման դեպքերում բացատրել երեխային, որ խնդիրներ ունի ոչ թե նա, այլ ծաղրուծանակի ենթարկողը, քանի որ նա այդկերպ ցանկանում է «բոլորից լավը» երևալ մյուսների աչքում։ Նման դեպքերում պետք է սովորեցնել երեխային ցույց տալ նմաններին, որ նրա խոսքերը իրեն չեն վիրավորում։ Եթե երեխան ի պատասխան ժպտա ու իր ամբողջ տեսքով ցույց տա, որ դրանք իր վրա ազդեցություն չեն գործում և հիմարություն են, ապա չստանալով սպասված արձագանքը՝ երեխաները կդադարեն ծաղրել։

 

Գնահատականն ամենակարևորը չէ

 

Ամեն անգամ, երբ երեխան ցածր գնահատական է ստանում, նա չպետք է վախենա ծնողների արձագանքից։ Պետք չէ բղավել նրա վրա կամ առավել ևս՝ ծեծել։ Ցույց տվեք երեխային, որ ձեր սերը նրա հանդեպ կախված չէ նրա առաջադիմությունից։ Պետք է ասել՝ «ոչ մի սարսափելի բան չկա, մյուս անգամ ավելի լավ կպատրաստվես»։ Նման վերաբերմունքն անհաջողությունների հանդեպ կօգնի երեխային չվախենալ խնդիրներից ապագայում։

 

 

 Սովորիր օգնել և պաշտպանել նրան, ով թույլ է

   

Երեխան պատմում է ձեզ, որ դպրոցում ծաղրուծանակի են ենթարկում ու ճնշում իր համադասարանցուն։ Դուք նկատում եք, որ դա նրան տհաճություն է պատճառում, սակայն նա վախենում է պաշտպանել ընկերոջը։ Երեխաների մեծ մասը վախենում է օգնության շտապել թույլերին՝ մտածելով, որ իրենք կարող են հայտնվել նրանց տեղում։ Դրա համար այնքան կարևոր է երեխային հասցնել այն միտքը, թե որքան կարևոր է ապրումակցելն ու մարդկանց օգնության հասնելը։

  

 

 Սիրիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս

 

 

«Մաշան շատ գեղեցիկ վարսեր ունի, իսկ Կատյան՝ գեղեցիկ աչքեր, իսկ ես գեղեցիկ չեմ». վաղ թե ուշ երեխաները սկսում են իրենց համեմատել ուրիշների հետ, ինչը հետագայում կարող է բարդույթավորված դարձնել նրանց։ Երեխաների ինքնագնահատականի հարցում մեծ դեր ունեն ծնողները, պետք է գովել երեխային, հաճոյախոսություններ ասել, սիրել, ասել, որ նա շատ գեղեցիկ է ու սիրված։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus