Նախարարը Նորակերտ համայնքում կատարված ուսումնասիրության արդյունքներով դիմել է դատախազություն
Արմավիրի մարզպետի կողմից ձևավորվել է աշխատանքային խումբ՝ նպատակ ունենալով Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցների հետ միասին ուսումնասիրել մարզի Նորակերտ համայնքին վերաբրող գյուղացիների բարձրաձայնած հարցերը: Պետք է ստուգվեին համայնքապետարանի փաստաթղթերը, որպեսզի տեղում հասկանային օրենքի խախտում՝ պաշտոնական դիրքի չարաշահում եղել է, թե ոչ: