Էդ Շիրանը Billboard Music Awards-ի վարկածով տարվա երգիչ է ճանաչվել. հայտնի են նաև այլ անվանակարգերում հաղթողները
Լաս Վեգասում կայացել է Billboard Music Awards ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը, որը վարել է երգչուհի Քելի Քլարկսոնը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, «Լավագույն երգիչ» անվանակարգում հաղթել է բրիտանացի Էդ Շիրանը, որը, ի դեպ, ներկա չի գտնվել միջոցառմանը: Ընդհանուր առմամբ, նա հաղթել է վեց անվանակարգում:
«Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթել է Թեյլոր Սվիֆթը։
«Տարվա լավագույն երգ» անվանակարգում հաղթել է Դեդի Յանքիի և Լուիս Ֆոնսիի Despacito հիթը։
Լավագույն սկսնակ երգիչ է ճանաչվել Խալեդը, «Լավագույն խումբ» անվանակարգում՝ Imagine Dragons-ը:
Մինչդեռ Բրունո Մարսը ճանաչվել է լավագույն r’n’b երգիչ: «Լավագույն ռեփ կատարող» անվանակարգում հաղթել է Քենդրիք Լամարը, «Լավագույն կին ռեփեր» անվանակարգում՝ Քարդի Բին:
Լավագույն ռոք ալբոմ է ճանաչվել Imagine Dragons-ի Evolve-ը: Ինչ վերաբերում է լավագույն ռոք երգին, ապա մրցանակը ստացել է Imagine Dragons-ի Believer-ը: