Պոգբա. Մոուրինյուն ինձ նստեցրել էր պահեստայինների նստարանին, իսկ ես նրան պատասխանում եմ խաղադաշտում
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին:
Ֆուտբոլիստը նաև ընդգծել է պորտուգալացի մասնագետի դերն իր լիդերական որակների զարգացման գործում.
«Նա ինձ նստեցրել էր պահեստայինների նստարանին, իսկ ես նրան պատասխանում եմ խաղադաշտում` ամեն անգամ ամբողջովին նվիրվելով թիմին:
Մենք շատ ենք խոսել այդ մասին, և մարդիկ մտածում են, թե դա ճիշտ չէ, բայց մարզիչն ու ֆուտբոլիստը չպետք է լավագույն ընկերներ լինեն, մենք չպետք է միասին ռեստորան գնանք:
Ես որոշ խնդիրներ եմ ունեցել ինչպես խաղային, այնպես էլ` հոգեբանական, և դա ինձ ստիպել է առաջ շարժվել: Մոուրինյուն ինձ տվեց ավագի թևկապը, ակումբում անցկացրած իմ ժամանահատվածի ընթացքում առաջին անգամ: Դա ինձ համար շատ կարևոր է և օգնում է բարելավել լիդերական որակներս»,- Պոգբայի խոսքերն է փոխանցում «Canal+»-ը: