Նադալը կարիերայի ընթացքում 8-րդ անգամ դարձել է Հռոմի մրցաշարի հաղթող (տեսանյութ, լուսանկար)
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը նվաճել է Հռոմում կայացած «Masters 1000» մրցաշարի հաղթողի տիտղոսը:
Եզրափակիչ խաղում Նադալը 6:1, 1:6, 6:3 հաշիվներով հաղթել է գերմանացի Ալեքսանդր Զվերևին:
Հանդիպումը 2 ժամ 6 րոպե է տևել: Նադալը ոչ մի էյս չի կատարել, թույլ է տվել 1 կրկնակի սխալ և 6 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 5-ը:
Իսկ Զվերևի ակտիվում կա 1 կրկնակի սխալ և 7 բաց թողած բրեյք-փոինթ:
31-ամյա իսպանացին, այս կերպ, կարիերայի 78-րդ, իսկ ընթացիկ մրցաշրջանի 3-րդ տիտղոսն է նվաճել: Նադալը կարիերայի ընթացքում 8-րդ անգամ է հաղթել Հռոմի մրցաշարում:
Իսկ Զվերևի հաղթական շարքն ընդհատվել է 13-րդ խաղում: