Բողոքի ակցիա դատախազության դիմաց. ցուցարարները պահանջում են գլխավոր դատախազի հրաժարականը
Այսօր` վաղ առավոտից, տասնյակ ցուցարարներ բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի դիմաց: Նրանք պահանջում են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը: Ցուցարարները գլխավոր դատախազության շենքի հիմնական մուտքի երկու կողքերին տեղադրել են Ժիրայր Սեֆիլյանի, Շանթ Հարությունյանի, Գեւորգ Սաֆարյանի, Սամվել Բաբայանի դիմանկարներով պաստառներ: