Բեռլուսկոնին Ղրիմը «Ռուսաստանի ամենագեղեցիկ շրջան» է անվանել
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Ղրիմը «Ռուսաստանի ամենագեղեցիկ շրջան» է անվանել, հայտնում է gazeta.ru-ն։
Իր կողմնակիցների առաջ ելույթ ունենալիս քաղաքական գործիչը հիշել է թերակղզի իր այցելության մասին։
«Ես մեքենայով գնում էի Ղրիմով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սևծովյան ափամերձ ճանապարհով։ Ես տեսել եմ զարմանալիորեն գեղեցիկ այգիներ՝ հրաշալի բուսականությամբ»,- ասել է Բեռլուսկոնին։
«Դա շրջանը, ավելի կոնկրետ՝ Ղրիմի այդ մասը դարձնում է Ռուսաստանի ամենագեղեցիկ հատվածը»,- հավելել է նախկին վարչապետը։
Գործակալությունը հայտնում է, որ քաղաքական գործիչը Ղրիմ է այցելել 2015 թվականի սեպտեմբերին՝ մասնավոր այցով։ Նախորդ տարվա հոկտեմբերին էլ Բեռլուսկոնին Պուտինին ծննդյան օրվա առթիվ իրենց լուսանկարով անկողնային ծրար է նվիրել։
Նվերը՝