Աստանայի բանակցությունների մասնակիցները կքննարկեն ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հրթիռակոծման պատասխանը
Աստանայում անցկացվող բանակցությունների մասնակիցները պետք է հստակեցնեն Սիրիայի կարգավորման շուրջ քայլերը՝ երկրում վերջին 4 ամսում տեղի ունեցած իրադարձություններից ֆոնին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին տեղեկացրել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցևիչը:
Ղազախստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը բանակցությունների նոր փուլում, որն անցկացվում է մայիսի 14-15-ը: Աստանա կժամանեն երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի պատվիրակությունները, ինչպես նաև Սիրիայի կառավարության և զինված ընդդիմության ներկայացուցիչները:
«Արդեն այն փաստը, որ բանակցության բոլոր կողմերը համաձայնել են մասնակցել նոր հանդիպմանը, կարելի է լավ նշան հավանել: Նշանակում է, որ կողմերը, չնայած տարբեր դիրքորոշումներին, պատրաստ են շարունակել երկխոսությունը»,-ասել է սենատորը:
Վերջինս ընդգծել է, որ քննարկվելու է նաև ԱՄՆ-ի և դաշնակից ուժերի ավիահարվածներից հետո ստեղծված իրավիճակն ու հնարավոր պատասխանները: