Երասխ-Երևան մայրուղում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանության հատկանիշներով
Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը «Հետք»-ին հաղորդել էր, որ Արտաշատի վարչական տարածքում մինչև ոստիկանության կողմից իրենց ավտոմեքենանան էվակուացնելը իրենց մեքենայի մոտ BMW մակնիշի առանց համարանիշների սպիտակ ավտոմեքենա է կայանել, որտեղից դուրս են եկել քաղաքացիական հագուստով անձինք և մետաղյա իրեր են նետել իրենց մեքենայի ուղղությամբ, որից հետո նստել են մեքենան և հեռացել տարածքից: