Ոստիկանություն․ Ճանապարհների երթևեկելի հատվածներում կայանված ավտոմեքենաները հեռացնելուն ուղղված գործողությունները իրավաչափ են
Արդեն տևական ժամանակ ապօրինի հավաքի կազմակերպիչների կոչերի ներքո հավաքների մասնակիցներն ինչպես անձամբ, այնպես էլ իրենց կողմից վարվող ավտոմեքենաները օրենքով չթույլատրված երթևեկելի հատվածներում կայանելու հակաիրավական գործողություններով փակում են ինչպես ներքաղաքային, միջհամայնքային, այնպես էլ հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու մայրուղիները՝ այդ կերպ ոչ միայն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, հասարակական կարգն ու անվտանգությունը, այլև խոչընդոտելով երթևեկության մասնակիցների ազատ տեղաշարժին, անհամաչափ կերպով սահմանափակելով այլոց իրավունքների ու ազատությունների իրացմանը և վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը: