Հնարավոր է՝ մեզ շատ են քննադատում. Մոուրինյու
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում իր թիմի հաղթանակը «Տոտենհեմի» նկատմամբ (2:1):
«Մենք արժանի էինք հաղթանակի: Անգամ երբ մենք հաղթում էին 2:1 հաշվով և մրցակիցը ավելի շատ էր տիրում գնդակին, միևնույնն է մենք վերահսկում էինք խաղի ընթացքը: Մենք մեզ պետք է հարց տանք, թե ինչու՞ են մեզ այսքան շատ քննադատում:
Մենք կարող ենք երկրորդ տեղում ավարտել առաջությունը և դա ձեռքբերում կլինի: Ես կարծում եմ, որ մեզ չափից ավելի շատ են քննադատում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում «BBC»-ն: