Անգլիայի Գավաթ. ՄՅՈւ-ն կամային հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)
Անգլիայի գավաթի խաղարկությունում հայտնի դարձավ եզրափակչի առաջին մասնակիցը:
Կիսաեզրափակիչ առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Ուեմբլիում» 2:1 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»:
Հանդիպման հաշիվը բացեցին լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները: Գոլի հեղինակ դարձավ Ալին:
«Կարմիր սատանաներն» առաջին կեսում Սանչեսի գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը:
Երկրորդ խաղակեսում էլ Մոուրինյուի ֆուտբոլիստները կարողացան կամային հաղթանակ կորզել: Հաղթական գոլի հեղինակ դարձավ Էրերան` իր թիմին դուրս բերելով եզրափակիչ:
Կիսաեզրափակիչ մյուս խաղում միմյանց հետ կմրցեն «Չելսին» և «Սաութհեմփթոնը»: