Մերձմոսկվայում փոթորիկի հետևանքով տղամարդ է մահացել
Մերձմոսկովյան Միտիշչինսկի շրջանում փոթորիկի հետևանքով տղամարդ է զոհվել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ ծառայությունների տարածաշրջանային վարչության աղբյուրը, տղամարդը շինարարական աշխատանքների համար օգտագործվող շարժական տնակի տակ է հայտնվել։
«Միտիշչինսկի շրջանում տղամարդը հայտնվել է շինարարական տնակի տակ, որը պոկվել-ընկել է փոթորկի հետևանքով», - ասել է գործակալության աղբյուրը: Նրա խոսքով տղամարդը 35 տարեկանի մոտ կլիներ:
Հաղորդվում է, որ փոթորիկն ու հորդառատ անձրևները Մոսկվայում շաբաթ անբարենպաստ եղանակային պայմանանների միայն սկիզբն են եղել, որոնք իրենց գագաթնակետին կհասնեն կիրակի գիշեր:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել է, որ վատ եղանակային պայմանների հետևանքով 7 մարդ է տուժել, այդ թվում՝ 3 երեխա, որոնք հիվանդանոց են տեղափոխվել: