Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա կայցելի ամռանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հուլիսին այցելել Մեծ Բրիտանիա: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով բրիտանական կառավարության աղբյուրին:
Ինչպես սպասվում է, Թրամփը կժամանի Բրյուսել՝ մասնակցելու հուլիսի 11-12-ն անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որից հետո կուղևորվի Մեծ Բրիտանիա: Միացյալ Թագավորությունում նա կանցկացնի մի քանի օր:
Այցելության ընթացքում Թրամփը բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Բացի այդ, ամերիկացի առաջնորդը կկարողանա հանդիպել Էլիզաբեթ Երկրորդ թագուհու կամ թագավորական ընտանիքի մյուս ավագ անդամներից մեկի հետ: