Համացանցում տեղադրում են Հոլիվուդի ամենաանկեղծ դերասանի լուսանկարները, որոնք անտարբեր չեն թողնում օգտատերերին (ֆոտոշարք)
Կիանու Ռիվզը Հոլիվուդի ամենաանկեղծ դերասաններից մեկն է, որին շրջանցել է «աստղային հիվանդությունը»: Նա բավականին համեստ կյանք է վարում. սովորական բնակարան է վարձակալում, տարիներ շարունակ նույն հագուստն է կրում և միլիոններ չի ծախսում շքեղ խնջույքների վրա:
Այս մասին գրում է AdMe.ru-ն՝ շեշտելով, որ դերասանն առանձնանում է նաև անմիջականությամբ: Այդ ամենից բացի նա կարողանում է ապրել` գտնվելով պապարացիների մշտական հսկողության տակ:
Նրան լուսանկարում են ամենուր և սոցցանցում հրապարակում նրա լուսանկարները Keanu doing things (Կիանուն անում է այս կամ այն բանը) խորագրի ներքո: Պարբերականը որոշել է ներկայացնել այդ լուսանկարներից ամենաարտասովորները, որոնցում բացահայտվում է դերասանի մարդկային տեսակը:
1. Կիանու Ռիվզը գարեջուր է խմում և ճգնաժամ է ապրում
2. Կիանու Ռիվզը եղևնի է տեղափոխում իր Porsche-ով
3. Կիանու Ռիվզը հրաժարվում է նոր կոշիկ գնել
4. Կիանու Ռիվզը փորձում է սելֆի անել
5. Կիանու Ռիվզը մտքեր է փոխանակում անօթևանի հետ
6. Կիանու Ռիվզը չի մոռանում մեծ քանակությամն ջուր խմել
7. Կիանու Ռիվզը կերակրում է ձկներին
8. Կիանու Ռիվզը հյութ է ըմպում և նկատում է, որ իրենց հետևում են