Վանաձորում բերման ենթարկված քաղաքացին բռնության հետքերով հիվանդանոցում է
Հերթապահ բժիշկ Արա Կոծինյանն «Ազատությանը» ասաց, որ Մայիլյանը հարվածի հետևանքով սուր ցավեր ունի ամորձիների շրջանում։
Արմեն Մայիլյանն այսօր Վանաձորում առավոտից մասնակցում էր բողոքի ակցիաներին և բարձրախոսով ելույթներ ունենում, կոչերով դիմում վանաձորցիներին։ Նա ակցիայի մասնակիցներին պաշտպանելու համար մի քանի անգամ վեճի բռնվեց ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի հետ, ով պարբերաբար ասում էր. - «Ես քեզ զգուշացնում եմ...»:
Ակտիվիստ Արմեն Մայիլյանը այս պահին հիվանդանոցում հետազոտվում է ոստիկանների հսկողությամբ։