«Լացիոն», «Ռոման» և «Ինտերը» նույն մակարդակի վրա են. Ինձագի
Հռոմի «Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կարծում է, որ իր թիմը «Ինտերի» և «Ռոմայի» հետ նույն մակարդակի վրա է և հնարավորություն ունի մասնկացել Չեմպիոնների լիգայի մյուս խաղարկությանը:
«Այս պահին մեր թիմը «Ինտերի» և «Լացիոյի» հետ նույն մակարդակի վրա է: Երեք ակումբներն էլ հրաշալի խաղ են ցույց տալիս, մեզ սպասում են հինգ եզրափակիչներ: Մրցաշրջանի սկզբում դժվար էր պատկերացնել, որ մենք կպայքարենք Չեմպիոնների լիգայի տեղի համար, բայց այնպես չէ, որ մենք պատահաբար ենք հայտնվել այս իրավիճակում»,- իտալացու խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն: