Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հանրապետականը Նիկոլ Փաշինյանի պատասխանը Սերժ Սարգսյանին ոչ կառուցողական է որակում

Վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ներկայացրել է իր պատկերացումներն այն մասին, թե երբ երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ, ըստ էության ակնկարկելով՝ կթողնի ղեկավար պաշտոնը, երբ լուծվի Ղարաբաղի խնդիրը:


«Բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը: Իմ պատկերացումներով՝ նշված խնդիրները լուծելի են, որից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ»,- գրել է Սարգսյանը, պատասխանելով «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին:


Այսօր ավելի վաղ վարչապետ Սերժ Սարգսյանը կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին՝ անհապաղ նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ, զգուշացնելով «անդառնալի կորուստների մասին»: «Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ»,- այսօր նշել է Սերժ Սարգսյանը:


Ի պատասխան, արդեն 9-րդ օրը Երևանում բողոքի ակցիաները գլխավորող Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ պատրաստ են քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները:


Իշխող Հանրապետականը «ոչ կառուցողական է» որակում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը: «Ազատության» հետ զրույցում Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագայհ Էդուարդ Շարմազանովն այսօր հույս հայտնեց, որ Փաշինյանը դեռ հնարավորություն կունենա «սառը և հավասարկշռված» քննարկելու վարչապետ Սերժ Սարգսյանի կառուցողական առաջարկը:


«Ափսոսում եմ, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, մեծահարգ Սերժ Սարգսյանի երկխոսության առաջարկին պատասխանում է էմոցիոնալ և ոչ կառուցողական: Հուսով եմ, որ նա դեռ հնարավորություն կունենա իր աջակիցների հետ սառը և հավասարակշռված քննարկելու վարչապետի կառուցողական առաջարկը՝ քաղաքական խնդիրները լուծել քաղաքական երկխոսության ճանապարհով:


Ինչ վերաբերում է հրաժարականի պահանջին, ապա ևս մեկ անգամ ասում եմ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը ընտրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության հպարտ ու ազատ պատգամավորների ազատ կամարտահայտության, այն է՝ ազատ քվեարկության արդյունքում, 77 պատգամավոր կողմ է քվեարկել, 17 պատգամավոր՝ դեմ: Որևէ մեկը, այդ թվում՝ նաև մեր հարգարժան գործընկերը չպետք է գնա արկածախնդրության, չպետք է տանի ուլտիմատումների ուղի, այլ նստի և քաղաքական օրակարգի վերաբերյալ իրականացնի քաղաքական երկխոսություն»,- «Ազատությանն» ասաց Շարմազանովը:                 


Այսօր ստեղծված իրավիճակին է անդրադարձել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Նա պատրաստակամություն է հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին՝ լարվածությունը մեղմելու նպատակով: «Օդի մեջ կախված անհանդուրժողականությունը հասել է գագաթնակետին: Ինձ խորապես անհանգստացնում է երկխոսության առաջարկի մերժումը, որը կարող է հանգեցնել առճակատման: Քաղաքական ցանկացած պահանջ, ինչքան էլ այն հիմնավոր թվա, եթե վտանգելու է քաղաքացու առողջությունն ու կյանքը, դառնում է իմաստազուրկ:


Ցավոք, մենք դրա փորձն ունենք և թույլ չպետք է տանք այն կրկնվի: Չեն լինելու հաղթողներ և պարտվողներ, տուժելու ենք բոլորս, տուժելու է երկիրը: Անհրաժեշտ է պարպել լարվածությունը: Չպետք է թույլ տալ, որ կողմերին բաժանող անջրպետը հնարավոր չլինի կամրջել»,- ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:


Ի պատասխան նախագահի այս հայտարարության, Նիկոլ Փաշինյանն այսօր նրան հրավիրել է Հանրապետության հրապարակ՝ հանդիպման: «19:00-ին Արմեն Սարգսյանին սպասում եմ Հանրապետության հրապարակում: Եթե նա հանուն ճգնաժամի հաղթահարման պատրաստ է ինձ հանդիպել, ես ժողովրդի ներկայությամբ նրան կընդունեմ և մենք կխոսենք: Եթե բան ունի ասելու, ենթադրում եմ, որ ունի, 19:00-ին սպասում եմ»,- ասել է Փաշինյանը:         

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus