ԼՂ ՊՆ. Հակառակորդը ինտենսիվորեն խախտում է հրադադարը, նկատվում են կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր
«Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր», - ասված է հաղորդագրությունում:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ուշադրությամբ հետևում են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմում իրավիճակից բխող քայլերի, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը: