Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների միակ լուծումը երկխոսությունն է. արվեստի գործիչներ

Արվեստի գործիչները Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի միակ լուծումը տեսնում են երկխոսության միջոցով:  «Արմենպրեսի» հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն ասաց.

«Երկրում տեղի ունեցող իրադարձությունների լուծումը միանգամայն հստակ է՝ միայն ու միայն երկխոսությունը: Կազմակերպված հավաքները հանրության շրջանում առաջ են բերել ինչպես ոգևորություն, այնպես էլ լուրջ մտահոգություններ: Մենք պարտավոր ենք հրատապ ձևով ընդունել ժամանակի հրամայականը, որպեսզի բոլոր հարցերը քաղաքակիրթ և գիտակից լուծումներ ստանան: Ոչ թե զգայական, ընդվզման, մեղադրանքի, այլ բանականության ճանապարհով պետք է ընթանանք»:

Նա թեև դեռ չի պատկերացնում լուծման մեխանիզմները, սակայն կարծում է, որ կողմերը պետք է երկխոսության պատրաստակամություն հայտնեն: «Գիտեմ, որ վարչապետն իր պատրաստակամությունն է հայտնել երկխոսելու, իսկ մյուս կողմից մերժողականությունն անհանգստացնում է բոլորիս»-նշեց Ամիրխանյանը:

Հայաստանի ժողովրդական արտիստ, ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի կարծիքով՝ընտանիքում եղած խնդիրները միայն ընտանիքի անդամներն են որոշում ու լուծում գտնում: Միմյանցից իրավացիորեն դժգոհ լինելը մեկ ուրիշի խնդիրը չէ: «Չեմ ուզի, որ այս վեճը քննարկի այլ երկիր: Երիտասարդների ընդվզումը խորապես հարգելով՝ ուզում եմ, որ նստեն բանակցության սեղանի շուրջ: Ես երկխոսության կողմնակիցն եմ»,-ասաց նա ու հավելեց, որ ուրիշ կերպ հարցերը չեն լուծվում:

ՀՀ ժողովրդական արտիստ, ջութակահար Էդուարդ Թադևոսյանը կարծում է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակն այսօր թույլ չի տալիս, որ հարցերը լուծվեն այս կերպ՝ փողոցում: «Կարծում եմ՝ ակտիվություն պետք է լիներ պառլամենտական ընտրությունների ժամանակ, ոչ թե հիմա՝ մարդկանց փողոցներ հանելով, դասադուլ հայտարարելով: Դա խնդրի լուծում չէ»,-նշեց նա:

Թադևոսյանը մեծապես կարևորեց վարչապետ Սարգսյանի երկխոսության առաջարկը: Նա նկատեց՝ ոչ ստաբիլ վիճակներ եղել են Հայաստանում, սակայն նախկինում իշխանության մյուս ղեկավարներն այդպիսի  առաջարկություն չեն արել: «Կարծում եմ՝ այդ առաջարկն անպայման պետք է ընդունվի, շատ խոր վերլուծություն արվի: Անհրաժեշտ է գալ ընդհանուր հայտարարի, քանի որ մեր աշխարհաքաղաքական վիճակը հիմա թույլ չի տալիս մեզ սխալվել: Այդ սխալը մեզ համար կարող է ճակատագրական լինել»-նշեց ջութակահարը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել էին հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ: Այդ օրն ավելի քան 8 տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն վարչական իրավախախտումների դեպքերով: Ապրիլի 17-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել է, որ կբացեն Ֆրանսիայի հրապարակը և կգիշերեն տանը: Սակայն նրանք ապրիլի 18-ի առավոտյան կրկին փակեցին հրապարակը, ապա քայլերթով հասան ՀՀ վարչապետի նստավայր: Նրանք ապրիլի 18-ին ևս քայլերթեր են իրականացրել, իսկ ապրիլի 19-ին առավոտից փորձել են արգելափակել Կառավարության 3-րդ մասնաշենք աշխատակիցների մուտքը: Ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները երթ են սկսել Նոր Նորքի զանգվածից: Ժամը 16:00-ի դրությամբ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել հավաքի 93 մասնակից:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus