Մոնակոյում բացվել է 15-րդ ավտոսրահը (տեսանյութ)
Մոնակոյում բացվել է Top Marques 15-րդ ավտոսրահը, որին ներկայացվել են համաշխարհային շուկայի նորույթները և հազվագյուտ դասական ավտոմեքենաներ:
Ինչպես նշում է РИА Новости-ն՝ հղում անելով ավտոարտադրողին, նորույթների թվում է Corbellati Missile հիբրիդային հիպերքարը, որի քաշն ընդամենը 154 կգ է, T12 Massimo մոտոցիկլը և պրեմիում դասի Smart Bellator ավտոմեքենան:
Top Marques Monaco-ն շքեղ իրերի՝ զբոսանավերի, անհատական ինքնաթիռների, ոսկերչական իրերի, հագուստի էլիտար բրենդերի, աքսեսուարների, կահույքի և այլի միջազգային ցուցահանդես է: